Լրահոս

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով ունենք համագործակցության թե՛ լավ փորձ, թե՛ ավելի մեծ պոտենցիալ: Ուրախ կլինենք միասին աշխատել բոլոր ուղղություններով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, մասնավորապես, համատեղ իրականացված «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որն ամփոփվում է այս օրերին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ԱՄՆ-ի հետ քաղաքացիական կրթության ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով, որ այն մեր կրթության բարեփոխումների առանցքում է:

Մշակույթի ոլորտում Ժաննա Անդրեասյանը արժևորել է հատկապես ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը, որը նախարարի գնահատմամբ՝ առանցքային կետ է երկու երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված Մեղրիի Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սբ․Սարգիս) եկեղեցու վերակառուցման ու պահպանության ծրագիրը և նշել, որ այժմ աշխատանքներ են տարվում Սանահինի վանական համալիրի և Երերույքի տաճարի վերակառուցման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարը առաջարկել է մշակույթի ոլորտում դիտարկել նաև համատեղ փառատոնների ու ցուցադրությունների անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով երբեմնի լավ փորձը:ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության խորացման կարևորությունը. « Համատեղ իրականացվում են բազմաթիվ կրթական ու մշակութային ծրագրեր, որոնք իսկապես շատ կարևոր են:

Այդուհանդերձ, համագործակցության ավելի լայն հեռանկարներ կան: Ուրախ կլինեմ շարունակել ձևավորված լավ ավանդույթներն ու համատեղ արդյունավետ աշխատանքը»:

Կողմերն անդրադարձել են կրթական փոխանակման համատեղ ծրագրերին, անգլերենի ուսուցման մի շարք նախագծերին՝ ուղղված ուսուցիչների և դասավանդողների վերապատրաստումներին, գյուղական համայնքներում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերին:ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործունեության վերսկսումը, որը վերջին տարիներին ընդհատվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի իրավիճակով և պատերազմով պայմանավորված:

«Համագործակցության տարիների ընթացքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի հարյուրավոր կամավորներ են ծառայել՝ աջակցելով անգլերենի դասավանդմանը Հայաստանի տարբեր մարզերում»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

7 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

23 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

48 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

60 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

1 hour ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

2 hours ago