Հասարակություն

«Հիվանդանոցը պետք է հոսպիտալացնի այն դեպքերում, երբ կա դրա ցուցումը». Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում մանրամասներ է հայտնել հիվանդների հոսպիտալացման վերաբերյալ իր հրամանից։

Ըստ նախարարի՝ հոսպիտալացման ենթակա դեպքեր են լինում, հիվանդանոցը պետք է ընդունի երեխային. «Որևէ հրաման այս առումով չի փոխվել։ Բայց եթե բոլոր դեպքերում, երեխայի ջերմության ամեն բարձրացման պարագայում գնանք հոսպիտալացման, առողջական ցուցանիշների բարելավում չենք ունենա։ Դա ցույց է տալիս նաև միջազգային փորձը»։ 

Ավանեսյանը մանրամասնել է, որ հոսպիտալացումները բերում են նաև ներհիվանդանոցային վարակների կրկնակի ծանրաբեռնվածության, բերում են հավելյալ խնդիրների․ «Իմ հրամանը վերաբերում է նրան, որ հիվանդանոցը պետք է հոսպիտալացնի այն դեպքերում, երբ կա ցուցում երեխային շտապօգնության ծառայության միջոցով հոսպիտալացնելու։ Դա բեռի ավելացնում է, թե ոչ, կարևոր չէ. դա մեր պարտավորությունն է, և այդ ծառայությունը տրամադրվում է»,- ասել է Ավանեսյանը։

Թիվ 1

Recent Posts

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

3 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

22 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

33 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

58 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago