Հասարակություն

ՀԾԿՀ-ն՝ Մանե Թանդիլյանի առաջարկի մասին

Հայաստանում գազի գնագոյացումը բավականին բարդ համակարգ է և վերահսկվում է պետության կողմից: Մեր երկրում պետությունն է որոշում գազի գինը՝ բանակցություններ վարելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ խոսելով «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի՝ գազի սակագնի նվազեցման առաջարկի մասին:

Փորձագետը հստակեցրեց, որ գազի սակագնի գնագոյացումը չի ձևավորվում միայն սահմանին գանձվող արժեքով:

«Սահմանին գազի գինը դոլարային արժեքով է վճարվում, բայց միայն դա չէ: Մենք արդեն անցել ենք նաև ռուբլով վճարվող համակարգին: Այն նախկին պատկերեցումը, թե դոլարով ենք վճարում և փոխարժեքի տատանում է եղել, հետևաբար, գինը պետք է փոխվի, այս մեթոդն արդեն չի աշխատում: Երբ գազն անցնում է Հայաստանում դրա վրա գումարվում է նաև 20 տոկոս ավելացված արժեքը: Ընդհանուր առմամբ, բացի ԱԱՀ-ից, կան այլ ծախսեր»,- բացատրեց փորձագետը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ Tert.am-ին տեղեկացրեցին, որ ստացել են Մանե Թանդիլյանի՝ գազի սակագնի նվազեցման առաջարկի մասին դիմումը:

Հանձնաժողովից նաև տեղեկացրեցին, որ դիմումը սահմանված ժամկետում կնայեն, կքննարկեն և կպատասխանեն:

«Գազի սակագնի վերանայումը բացառապես տեղի է ունենում կա՛մ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախառենությամբ, կա՛մ էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի հինման վրա»,- մանրամասնեցին հանձնաժողովից:

Հիշեցնենք, որ «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի էջում գրել էր, որ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ նախաձեռնելով բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվացեզնելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն կմասնակցի 2025թ. նախագահի ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կմասնակցի 2025 թվականի նախագահական ընտրություններին։ «Այո՛, Օլյա, կգնամ»,-…

2 mins ago

Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացին․ «Հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է…

7 mins ago

Քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց,…

22 mins ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է DFC գործադիր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա…

32 mins ago

Արսեն Թորոսյանը Արծվիկ Մինասյանին կոչ է արել այլ հերոսներ փնտրել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, դիմելով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին, կոչ…

34 mins ago

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց

Ազգային ժողովն այսօր փակ-գաղտնի քվեարկությամբ Վիգեն Քոչարյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ…

49 mins ago