Լրահոս 24/7

Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացին․

«Հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև սահմանազատման գործընթացն, ըստ էության, ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ուրիշ կերպ չի կարող լինել, որովհետև ամեն հատված պետք է սահմանազատվի, և դա պետք է արձանագրվի որևէ կերպ՝ հետագա պրոցեսներն իրականացնելու համար։

Նա անդրադարձել է նաև Կիրանցում տիրող տրամադրություններին՝ ասելով.

«Տավուշ Կիրանց գյուղում երեխաները դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով․ գյուղում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Մենք այս իրադրությունն ուզում ենք ստեղծել բոլոր սահմանամերձ բնակավայրերում»։

Վարչապետը, Լևոն Քոչարյանի հարցը մեկնաբանելով, նշել է, թե պետք չէ «Կիկոսի մահը» դարձնել.

«Հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» գուցե էն քիչ գրքերից է, որ Դուք կարդացել եք, բայց կանոնակարգում նկարագրված մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն»։

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

7 mins ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

28 mins ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

45 mins ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

48 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

1 hour ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

1 hour ago