Լրահոս 24/7

Արսեն Թորոսյանը Արծվիկ Մինասյանին կոչ է արել այլ հերոսներ փնտրել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, դիմելով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին, կոչ է արել այլ հերոսներ փնտրել։

«Եւ օրինակ Հանրային խորհրդի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ նորից COVID-19-ը չհիշել։ Պարո՛ն Մինասյան, Հայաստանում ինչքան քննիչ կա, զբաղվում է COVID-19-ով, և եթե մի մարմին էլ քիչ զբաղվի դրանով, աշխարհը փուլ չի գա»,- ասել է նա։

Ըստ Թորոսյանի՝ «Իրավաբանական կրթության դասագրքերում ինչ-որ ժամանակ հետո կլինի մի վերնագիր, թե՝ ինչպես չանել քննություն, և այդտեղ արձանագրումներ կլինեն COVID-ի քննության մասին, որը որ տեղի է ունենում հիմա, բայց եկեք այնուամենայնիվ այլ երգեր ընտրենք և ամեն անգամ ինչ-որ փաստահավաք կամ քննիչ հանձնաժողովների վերաբերյալ քննարկումների ժամանակ այդ ամենը չհիշենք»։

Թորոսյանը նաև վստահեցրել է.

«Հայաստանի հարյուրավոր քննիչներ շատ խորը և մանրամասն զբաղվում են COVID-19-ի ուսումնասիրությամբ»։

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

10 mins ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

32 mins ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

48 mins ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

51 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

1 hour ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

1 hour ago