Լրահոս 24/7

Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատում

Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը, մայիսի 30-ին հանդիպումներ են ունեցել Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի, Պատգամավորների պալատի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության ղեկավար Դան Բառնայի, ԵԽԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում ԱԼԴԵ` «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» քաղաքական խմբի ղեկավար Յուլյան Բուլայի, Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Մուշոյուի եւ Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանի հետ:

Հանդիպումներին ներկա է եղել նաեւ Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը: Շոշափվել է հարցերի լայն շրջանակ:

Հանգամանորեն քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Ռումինիայի տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացմանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ընդգծել է Ռումինիայի նշանակալի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Ռումինական կողմը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաեւ պատրաստակամություն` աջակցելու Հայաստանին ԵՄ նախագծերում ներգրավվելու հարցում:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական երկխոսությունը դրական հունով զարգանում է. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Թուրքիայի հետ երկխոսությունը դրական հունով է զարգանում. «Կարծում…

2 mins ago

Վրաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին հայտնել է, որ երկրում կա մի խումբ, որը հեղաշրջում…

11 mins ago

Լուկաշենկոն կմասնակցի 2025թ. նախագահի ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կմասնակցի 2025 թվականի նախագահական ընտրություններին։ «Այո՛, Օլյա, կգնամ»,-…

13 mins ago

Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացին․ «Հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է…

18 mins ago

Քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց,…

33 mins ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է DFC գործադիր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա…

43 mins ago