Լրահոս 24/7

Կոռուպցիայի հիերարխիկ, բրգաձև կառուցվածքն այսօր չկա. Խաչատրյան

«Հայաստանում կոռուպցիա կա՞, թե՞ չկա։ Իհարկե, կա»,- ասաց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ փոխվել է կոռուպցիոն դրսևորումների կառուցվածքը. «Երբ պարոն Քյարամյանը խոսում էր իրենց քննիչների կողմից որոշակի հանցագործություններ կատարելու, այդ հանցագործություններով քննության մասին, հենց նույն ՔԿ ղեկավարությունը, նախագահն իրենք են նախաձեռնող եղել, որ շարքերը մաքրվեն։ Նույնը ոստիկանության ծառայողների դեպքում է․ կան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու բազմաթիվ դեպքեր, ու նախաձեռնողը, օպերատիվ միջոցառման իրականացնողը եղել է ներքին անվտանգության վարչությունը։

Դեպք է առկա ՊԵԿ-ում, երբ նախաձեռնողը կրկին ներքին անվտանգության վարչությունն է եղել։ ՊՆ-ի հետ կապված մի քանի հրապարակում եղավ՝ կենտրոնական զինվորական հոսպիտալը, զինկոմիսարիատի աշխատակիցը, նաև՝ մենք, շատ ակտիվ համագործակցում ենք ՊՆ համապատասխան կառուցվածքների հետ»,- ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ նախկինում, երբ գերատեսչությունները փորձում էին իրենց ներքին շարքերում եղած արատավոր երեույթները թաքցնել, հիմա, ընդհակառակն, համագործակցում են. «Կոռուպցիայի հիերարխիկ, բրգաձև կառուցվածքն այսօր չկա»։

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

14 mins ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

35 mins ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

52 mins ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

54 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

1 hour ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

1 hour ago