Մշակույթ
15.09.2019

«Բարեգործությունը ինձ համար կենսակերպ է․ «Ի սրտե ժպիտ և հույս» բարեգործական համերգի նախաձեռնող Արմինե Կոստանյան

«Բարեգործությունը ինձ համար կենսակերպ է․ «Ի սրտե ժպիտ և հույս» բարեգործական համերգի նախաձեռնող Արմինե Կոստանյան

Ապրում եմ Մոսկվայում, բայց կապը հայրենիքիս հետ միշտ եղել է»,-ասում է մեր հայրենակից, ծնունդով  Մարտունու Լիճք գյուղից Արմինե Կոստանյանը, ով նախաձեռնել է «Ի սրտե  ժպիտ և հույս» խորագրով բարեգործական համերգը: Մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ Արմինեի համար բարեգործությունը կենսակերպ  է դարձել: Ասում է, որ Մոսկվայի հայ համայքի հետ միասին իրենք միշտ սոցիալական օգնություն  են ցուցաբերել Հայաստանում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին, առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Սակայն այս անգամ  որոշեց բարեգործության մի այլ ձև ընտրել:

«Շատ պատահական որոշեցի  համերգ կազմակերպել  Հայաստանում, ուր կլինեն Հայաստանի լավագույն երգիչ֊երգչուհիները, ու այդ համերգի գոյացած հասույթն էլ   ամբողջությամբ կփոխանցվի առողջական խնդիրներ ունեցող հայ փոքրիկներին և անապահով ընտանիքներին: Մտածեցի, որ այդպես յուրաքանչյուր մարդ տոմս գնելով բարեգործ դառնում որևէ ընտանքին համար: Այս պարագայում մարդիկ կգան, համերգը կվայելեն ու իրենց լուման կնվիրաբերեն այն ընտանիքի համար,որը դրա անհրաժեշտությունը  շատ ունի»,-ասում է Արմինեն:

Զրուցակիցս պատմեց, որ այս ամենը կյանքի չէր կոչվի, եթե ընտանիքը չլիներ իր կողքին՝ տղաները Արշակ  ու Արթուր Սաֆարյանները:

«Երբ նախաձեռնությանս մասին ասեցի  իմ շրջապատում,բոլորը շատ ողջունեցին,բայց ես հաճելիորեն զարմացա,երբ այդ ամենին արձագանքեցին իմ այն ընկերները,ծանոթները,  ովքեր ազգությամբ հայ չեն: Ու հիմա նրանցից շատերը գալու  են  Հայաստան,հատուկ այս համերգին մասնակցելու համար: Սակայն ամենամեծ անակնկալը մատուցեց ընկերներիցս մեկը,ով 28 տարի չէր եղել Հայաստանում ու իմ այս նախաձեռնությունից ոգևորված որոշեց գալ  հայրենիք, և ներկա լինել համերգին»,-պատմեց զրուցակիցս:

Արմինեն պատմեց, որ  ամեն անգամ Հայաստան գալով, հոգու պարտքն է  համարում  այցելել    ծերանոց   ու մանկատուն:Այս անգամ ևս բացառություն չի եղել ու  ծերանոցի արդեն իրեն հարազատ  դարձած  բնակիչները  նույնպես այդ օրը  լինելու  են դահլիճում:

Իսկ  համերգը տեղի  է  ունենալու Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի, մենակատարներ՝ Հանրապետության վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանի, Համլետ Գևորգյան, Արսեն Գրիգորյանի, նաև սիրված երգիչ երգչուհիներ Աննա Խաչատրյանի, Վարդան Բադալյանի, Եվա Եգալյանի, Մավր Մկրտչյանի, Սոնա Ռուբենյանի, Արտակ Ստեփանյանի մասնակցությամբ:

Մեր զրույցը արդեն ավարտում էինք ու հանկարծ Արմինեն  ասում է․«Գիտեք  որդիս, ով սովորել ու աշխատել է Մոսկվայում, երեք ամիս առաջ տեղափոխվել  է հայրենիք ու մշտական բնակություն հաստատել  այստեղ: Անկեղծ սկզբում  շատ զարմացա,բայց հիմա միայն ուրախ  եմ որդուս որոշման համար»:

Իսկ վերջում  կրկին բոլորին հրավիրեց սեպտեմբերի 18-ին` ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահ` մասնակից դառնալու համերգային տոնին:

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել