Լրահոս 24/7
24.02.2025

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։

«Հարգարժան նախագահող, տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ն.Գ. պարոն Յուրգ Լաուբերին և Մարդու իրավունքների խորհրդի ողջ բյուրոյին ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ հաջողություն, և մենք պատրաստ ենք աջակցել ձեր կարևոր առաքելությանը։

Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել դաժան հակամարտությունների, բռնի տեղահանության և հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների հետևանքներին, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հիմնասյունն ամրապնդելու հրատապությունն առավել, քան երբևէ արդիական է:

Ոճրագործությունների և կոպիտ խախտումների մասշտաբն ու ծանրությունը, ինչպես նաև արդյունավետ կերպով կանխելու և պատասխանատվություն ապահովելու մեր հավաքական անկարողությունը վտանգի տակ են դնում այն հիմնարար արժեքների ամբողջությունը, որոնց հիման վրա ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունն ու նրա մարդու իրավունքների համակարգը, հիմնարար նորմերը, որոնց բոլորս և յուրաքանչյուրս համաձայնել ենք առանց վերապահումների։ Այս պայմաններում մարդու իրավունքների համակարգի դերը և տեսանելիությունը կտրուկ աճել են։ Ավելի ու ավելի շատ մարդիկ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր համագործակցում են Մարդու իրավունքների խորհրդի հետ, հղում են կատարում Հատուկ ընթացակարգերին և պայմանագրային մարմինների մեխանիզմներին։ Սա վկայում է, որ մարդու իրավունքների հենասյունը շարունակում է մնալ հույսի և արդարության ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարդկանց, մեր քաղաքացիների համար։

Պարո՛ն նախագահ,

Հպարտությամբ կարող եմ նշել, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել իր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զորացման, դատական ​​անկախության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ ավելի հավասար և արդար հասարակություն կառուցելու համար: Մենք վերջերս հիմնել ենք Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմ և դիտարկում ենք այն որպես կարևոր ներպետական գործիք՝ քաղաքականության բոլոր ոլորտներում իրավունքահեն մոտեցում ապահովելու համար։ Այս տարվա ընթացքում Հայաստանը կներկայացնի իր 4-րդ Համընդհանուր պարբերական զեկույցը, որն ամփոփվել է պետական և ոչ պետական դերակատարների միջև բազմաթիվ խորհրդակցությունների հիման վրա։

Հայաստանը հաստատակամ է մնում մարդու իրավունքների՝ թե՛ ներպետական, թե՛ գլոբալ մակարդակներում պաշտպանության և խթանման իր հանձնառության մեջ։ Մենք ձգտում ենք հարթակներ տրամադրել տարբեր կարծիքների համար և լուծումներ գտնել մարդու իրավունքների ու հումանիտար ոլորտների առավել սուր խնդիրների համար։ Այս համատեքստում, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը։ Ֆորումը համախմբեց պաշտոնյաների, նշանավոր փորձագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների ներկայացուցիչների, ովքեր անդրադարձան կանխարգելման օրակարգը ձևավորելու և առաջ մղելու գործում փոքր պետությունների դերին, քննարկեցին ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման և արագ արձագանքման մեխանիզմների զարգացումը՝ կենտրոնանալով գործառնական և քաղաքական համահունչության բարելավման անհրաժեշտության վրա։ Մասնակիցները նաև քննարկեցին տարբեր տարածաշրջանային և համաշխարհային կազմակերպությունների, ինչպես նաև համաշխարհային դատական ​​մարմինների գործառույթներն ու դերերը, ինչպես նաև ընդհանուր բազմակողմ ճարտարապետության բացերը:

Հայաստանը նաև հյուրընկալել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցը դնելով քննարկումների առանցքում։

Հաջորդ տարին առանցքային նշանակություն կունենա իմ երկրի և գլոբալ բնապահպանական նպատակները խթանելու մեր հանձնառությունների համար, քանի որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17) տեղի կունենա Հայաստանում։ Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի ներառական համաժողովի կազմակերպմանը։ Հայաստանի նախագահությունը կձգտի կազմակերպել արդյունավետ համաժողով՝ լիարժեք և բովանդակալից մասնակցությամբ՝ ներառելով քաղաքացիական հասարակությանը, գիտական շրջանակներին, բնիկ ժողովուրդներին, տեղական համայնքներին, կանանց և երիտասարդական կազմակերպություններին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին: Հայաստանն ակնկալում է համագործակցել ՄԱԿ-ի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների հետ այս կարևորագույն միջազգային բնապահպանական համաժողովի արդյունավետ կազմակերպման գործում՝ գլոբալ բնապահպանական գործընթացները կայուն զարգացման ուղու վրա վերադարձնելու և բազմաշահառու մասնակցության առումով իրական ներառականություն ապահովելու համար։

Պարո՛ն նախագահ,

Մեկ տարի առաջ իմ ելույթում ես մանրամասն անդրադարձա այն մարտահրավերներին, որոնց բախվում էր Հայաստանը։ Ցավոք, այդ մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին։ Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ։ Ավելին, հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

Մեկ տարի առաջ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը տեղեկացրեց այս Խորհրդին, որ հանձնակատարի գրասենյակը երկու առաքելություն է գործուղել Հայաստան՝ ավելի քան 115,000 էթնիկ հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։ Մենք համոզված ենք, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման ջանքերն առաջ մղելու գործում։

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց»,- ասված է ելույթում։

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել