ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին հարցրել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ մեջբերելով նաև միջազգային փորձը։
Սասուն Խաչատրյանը մանրամասնել է, թե ինչպես է գործում կոմիտեն։ Ըստ նրա՝ եթե վարույթ հարուցելու համար կան բավարար հիմքեր, հարուցվում է, եթե չկան, սակայն հնարավոր է, որ ստուգողական գործողությունների արդյունքում ի հայտ գան, հանձնարարություն է տրվում օպերատիվ-հետախուզական վարչությանը. «Վերլուծություն, մոնիտորինգ անելու լիազորություն չունենք։ Մեր գործառույթներն այսքանով են սահմանափակվում»։
Խոսելով քրեական գործերի նախաքննության ժամկետները ձգձգելու մասին, որի արդյունքում հանցանքի վաղեմության ժամկետները լրանում են, Խաչատրյանն ասել է. «Եթե ձգձգելու հետևանքով վաղեմության ժամկետներ են լրանում կամ այլ անբարենպաստ հետևանքներ են լինում, իհարկե, միջոցներ կձեռնարկվեն»։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…