Լրահոս 24/7

2022թ. Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել շուրջ 19600 անձի

2022թ. ուժի մեջ մտած «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում քաղաքացիության վերաբերյալ հրամանագրերի թվային ցուցանիշներն ավելացել են. այս մասին տեղեկացրել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։ Նրա խոսքով՝ 2021թ. նախագահի կողմից ստորագրվել է քաղաքացիության վերաբերյալ շուրջ 60, իսկ 2022թ.՝ 114 հրամանագիր. «Արդյունքում, 2022թ. քաղաքացիություն է շնորհվել շուրջ 19600 անձի՝ 2021թ․ 7300-ի փոխարեն»։

Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ 2022թ. նախագահի հրամանագրերով դադարեցվել է 4400 անձի քաղաքացիություն։

Նախագահի կողմից ստորագրվել է ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչների և դատավորների պաշտոններում նշանակման 128 հրամանագիր։

Շքանշաններով և մեդալներով պարգևատրվել է 680 անձ։

Նախագահի կողմից շնորհվել է 12 պատվավոր կոչում, 17 բարձրագույն դիվանագիտական աստիճան, 6 դասային աստիճան, 4 բարձրագույն զինվորական կոչում։

Իրականացվել է 16 բարեգործական և 9 նախագահական նախաձեռնությունների ծրագիր։

Նախագահի աշխատակազմին 2022թ. նախագահի լիազորությունների ապահովում ծրագրով ծախսվել է 1 մլրդ 231 մլն դրամ։

Թիվ 1

Recent Posts

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

13 minutes ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

36 minutes ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

52 minutes ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

60 minutes ago

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

2 hours ago