Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում պետության առջև ծառացած ռազմավարական և թե լոկալ մարտահրավերների պակաս չի զգացվում: 2018թ. ապրիլյան հեղափոխությունից հետո արձանագրվեց հետևյալ կարևոր փաստը: Քաղաքացին հասկացավ իր ուժի կարևորությունը և կարողացավ երկրում ապամոնտաժել 20 տարի գոյություն ունեցող հանցավոր համակարգը: Այդ իրադարձությունները մեծ պատուհան բացեցին զարգացման և բարեփոխումների: Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ իշխանության շատ հարցերում ոչ կոմպետենտ քաղաքականությունը ուղղակիորեն տորպեդահարում է բոլոր տեսակի հնարավորությունները:  Այն պատուհանը, որը լիովին բաց էր 1 տարի առաջ, այսօր, կարելի է ասել, արդեն իսկ կիսով չափ փակվել է և շարունակում է փակվել:

Իշխանությունները պետք է հասկանան, որ հանրությունը այլևս չի կերակրվում ձերբակալությունների տեսարաններով: Հատկապես այն պարագայում, որ բանտում ընդամենը մի քանի հոգի են հայտնվել: Այնինչ հանրությունը շատ լավ տեղյակ է, և սեփական մաշկի վրա է զգացել  թե Հայաստանում ինչպիսի կոռուպցիոն համակարգ է գործել վերջին երկու տասնամյակում: Սկսած այսպես ասած վերևներից՝ վերջացրած միջին և մանր չինովնիկների հանցավոր գործունեությունով:

Որոշ գնահատականների համաձայն՝ ռեֆորմները արդեն իսկ ուշացվել են, և իշխանությունները այլևս չեն կարող դանդաղել և պետք է արագորեն իրականացնեն առարկայական ռեֆորմներ: Ուղղությունները բազմապիսի են՝ սկսած դատական համակարգից վերջացրած ընտրական օրենսգրքով:  Հայաստանը ներկայումս կանգնած է ճամփաբաժանի առջև:  Եթե իշխանությունները չկարողանան իրականացնել ֆունդամենտալ ռեֆորմներ և առարկայական պայքար սկսել կոռուպցիայի դեմ, ապա դա ուղղակիորեն ակամայից քարտ բլանշ կլինի ռևանշիստական հանցավոր ուժերին, որոնք իշխանության յուրաքանչյուր վրիպում օգտագործում են քարոզչական դաշտում:

Ազգային ժողովը վերջնականապես, կարելի է ասել, վերածվել է ոչ քաղաքական մարմնի, որտեղ դեռևս  քննարկվում  է այնպիսի աբսուրդ ձևակերպում՝ ինչպիսին է գործ տալ կամ գործ չտալը: Սա ուղղակիորեն ազդանշան է, որ մեր քաղաքական համակարգը կոլապսի եզրին է, և իշխող ուժը, որպես երկրում թիվ 1 պատասխանատու ուժ, պետք է հստակ հետևություններ անի և կարողանա խորհրդարանը դարձնել քաղաքական մարմին, որտեղ  դեբատները կունենան քաղաքական բնույթ: Պետք է հասկանալ, որ համակարգային այս լճացումը որևէ լավ բանի չի հանգեցնելու:  Խոհրդարանում չկա քաղաքական բանավեճ: Իշխող ուժը հայտարարում է, որ իրենք իզմերին դեմ են, առանց հասկանալու, որ իզմերը երբեք չեն հնանում և իզմերը յուրքանչյուր պետության զարգացման տեսլականի հիմքն են: Իզմերի տեսլականի  մերժումն է հանգեցրել նրան, որ խարհրդարանում, ըստ էության, այսօր չկա գաղափարական բանավեճ և գաղափարական բախումներ, որոնք յուրաքանչյուր պետության մեջ քաղաքական մտքի զարգացման հիմնասյուներից են:

Խոսելով Հայաստանյան քաղաքական համակարգի և քաղաքական մշակույթի չկայացվածություն մասին՝ պետք է նշել, որ երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխանական համակարգում,  որոշ բացառությունները հանած, մեծ հաշվով առկա է մեկ անձի գործելու սկզբունքը: Դա հաստատում է այն, որ քաղաքական պատասխանատվության առումով, իշխող ուժի մեջ գրեթե չկա նախաձեռնողականություն:  Եվ  միշտ պետք է հիշել՝ օդանավը ունենում է օդաչու, ինչպես նաև անձնակազմ: Օդաչուն չի կարող միայնակ գործել բարդ իրավիճակում հայտնված ինքնաթիռում: Իսկ Հայաստանը այսօր բարդ իրավիճակում հայտնված ինքնաթիռի կարգավիճակում է, որտեղ յուրաքանչյուրից պահանջվում է գործել և ունենալ իր բաժին պատասխանատվությունը իրավիճակը ոչ միայն ավելի չվատեցնելու, այլև գոնե փոքր-ինչ բարելավվելու համար:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago