Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն արդեն տանն է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Գայանե Հակոբյանն այլևս տեղափոխված է, որովհետև առկա է դատարանի որոշումն ու հանձնարարությունը «Աբովյան» ՔԿՀ-ին։ Տնային կալանքը նույն կալանքի ռեժիմն է, պարզապես այն տարբերությամբ, որ իր բնակության վայրում է», – ասաց նա։ Փաստաբանը նշեց, որ Գայանե Հակոբյանի կալանքը տնային կալանքով փոխելը պաշտպանության կողմին չի բավարարում.
«Առաջին ատյանի դատարանը նախնական դատական լսումներով քրեական դատավարությամբ պայմանավորած կարգով անդրադարձ կկատարի կիրառված խափանման միջոց տնային կալանքին՝ դա անփոփոխ թողելու, վերացնելու կամ ժամկետը երկարացնելու։ Մենք առաջարկելու ենք չկիրառել խափանման միջոց կամ ավելի թեթև խափանման միջոց, քան տնային կալանքը»,- ասաց պաշտպանը։
Հարցին՝ քրեական հետապնդման դադարեցման ի՞նչ իրավական ուղիներ կան, Հ.Սարգսյանն ասաց. «Դատական լսումները թույլ են տալիս պաշտպանական կողմին հանդես գալ համապատասխան միջնորդությամբ և ինչ-որ մի փուլում դադարեցնելու քրեական հետապնդումը, քանի որ պաշտանության կողմն այս պահին գտնում է, որ բացակայում է հանցակազմը։
Այսինքն կա որոշակի գործողություն, սակայն դրանում բացակայում է հանցակազմը։ Այսինքն, քրեորեն հետապնդելի այն արարքը, որը մեղասգրվում է, այդ մասով հանցակազմը կտրուկ բացակայում է»։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…