Լրահոս 24/7

Հայ և արգենտինացի խորհրդարանականները համատեղ հայտարարություն են տարածել

Հայ և արգենտինացի օրենսդիրները, հանդիսանալով համապատասխան բարեկամական խմբերի անդամներ, արգենտինացի օրենսդիրների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցի շրջանակում Երևանում կայացած հանդիպումների արդյունքում ցանկություն են արտահայտում խթանել օրենսդրական, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող աշխատանքները՝ հետեւյալ հիմնական դրույթների հիման վրա.

– Մարդու իրավունքների հանդեպ հարգանք,

– Ժողովրդավարական համակարգերի ամրապնդում,

– Միջազգային վեճերի խաղաղ լուծում,

– Ագրեսիայի բացառման սկզբունք,

– Միջազգային խաղաղություն եւ անվտանգություն,

– Երկկողմ տնտեսական գործունեության խթանում,

– Մշակութային կապերի ամրապնդում,

– Արգենտինայում հայ համայնքի՝ համերաշխությանը միտված գործողությունների տեսանելիության մակարդակի բարձրացում: Այդ նպատակով եւ վեճերի լուծման հարցում եւս մեկ անգամ հանդես գալով երկխոսության եւ դիվանագիտության դիրքերից՝ ընդգծում են հումանիտար ճգնաժամի խորացումից խուսափելու նպատակով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կարեւորությունը, ինչպես նաեւ՝ 2020 թվականի ողբերգական ռազմական գործողություններից հետո որպես ռազմագերիներ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը:

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

15 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

29 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

49 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

2 hours ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

2 hours ago