Ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում կազմակերպված «Աշխարհը և Թուրքիան մոտ ապագայում» պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել դասախոսություն-ելույթով։ Այս մասին գրում է Ermenihabr.am–ը։
Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։
«Իմ կարծիքով ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք 15 տարին նախորդ 15 տարվա կամ 1990-ականների նման շարունակելը կլինի։ Սա մի համակարգ է, որտեղ արտադրողականությունը բարձր չէ, դեմոկրատիան չի ամրապնդվում, և անգամ տնտեսության անկայունությունը 1990-ականների նման մե՛կ աճում է, մե՛կ նվազում։ Հնարավորության պատուհանն առաջիկա 15 տարին է։ Եթե 15 տարի հետո Թուրքիան զարթնի, շատ ուշ կլինի։ Քանի որ կորցրած կլինի իր երիտասարդ բնակչությանը, տեխնոլոգիական առումով հետ ընկած կլինի, իր պոտենցիալ ուժը կորցրած կլինի։ Շատ ողբերգական կլինի, եթե գալիք 15 տարին մենք վատնենք այնպես, ինչպես նախորդ 15 տարին կամ 1990-ականները»։
Աճեմօղլուն, խոսելով Թուրքիայի կրթական համակարգի մասին, նշել է, որ այն վերանայման կարիք ունի։
«Երիտասարդներին ճիշտ չեն ուղղորդում մասնագիտական ընտրության հարցում, քանի որ ճարտարապետներն առհասարակ տարօրինակ կերպով քիչ թիվ են կազմում, իսկ համակարգչային մասնագետների բացարձակ աճ չկա։ Թե ինչպես ենք ոտքի կանգնելու հատկապես այս արհեստական բանականության զարգացման գործում, չգիտեմ»,- եզրափակել է Աճեմօղլուն։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…