Լրահոս 24/7

Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգան է. Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը վստահեցնում է, որ բավարար մարզավիճակում կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:

Թիմերը կհանդիպեն հունիսի 10-ին. հիմնական կազմի ընտրության հետ կա երկու խնդիր։ Առաջինը հարձակման գծում Էդին Ջեկոյի և Ռոմելու Լուկակուի միջև է, երկրորդը՝ կիսապաշտպանությունում Մարսելո Բրոզովիչի և Հենրիխ Մխիթարյանի:

Մայիսի 16-ին «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ազդրի վնասվածքից հետո Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը փոխարինվեց առաջին խաղակեսի վերջնամասում:

«Ես ինձ լավ եմ զգում և ամեն ինչ կանեմ, որպեսզի այս հանդիպմանը մասնակցեմ։ Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ օգնել թիմին այս եզրափակչում»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանն ու Խոակին Կորեան երեկ մարզվել են ընդհանուր խմբի կազմում։ «Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում: Չգիտեմ՝ դեռ որքան կխաղամ, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի կարիերաս հնարավորինս երկարաձգեմ։

«Մանչեսթեր Սիթին» թերևս ունի Եվրոպայում ամենաուժեղ կազմը և ուժեղ կիսապաշտպանություն, բայց մեր թիմը նույնպես շատ ուժեղ է: Մենք կարող ենք ցույց տալ, որ լավ ենք խաղում գնդակով և կարող ենք նաև հաջողությամբ հարձակվել»,- մեջբերում է Մխիթարյանին Football Italia-ն:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

5 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

6 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

6 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

6 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

7 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

7 hours ago