Լրահոս 24/7

Մոսկվան և Կիևը մեղադրում են իրար

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովսկի հիդրոէլեկտրակայանին, մասնակիորեն վնասվել են ՀԷԿ-ի կոնստրուկցիաները, տեղի են ունեցել մասնակի փլուզումներ: Կախովսկի ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ կողմերը մեղադրել են մեկը մյուսին:

Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կախովսկի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը: Իսկ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Խերսոնի մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, նշում են, որ ուկրաինական կողմից հարվածը հասցվել է, ամենայն հավանականությամբ, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։

Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Նովայա Կախովկայի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը լրագրողներին հայտնել է, որ գիշերն իրականացված հարվածներից հետո տեղի են ունեցել փականների փլուզումներ, և ջուրն անվերահսկելի կերպով հոսում է հոսանքով դեպի ներքև: Խերսոնի մարզում շուրջ 300 տուն հեղեղման վտանգի տակ է:

Առափնյա բնակավայրերում արդեն կան հեղեղումներ, ձեռնարկվել են շատ քիչ թվով մարդկանց ժամանակավոր տարհանման միջոցառումներ: Վլադիմիր Լեոնտևն իրավիճակը վերահսկելի է համարում: Ըստ հաշվարկների՝ վատագույն դեպքում ջուրը 5 ժամից պետք է բարձրանար 12.5 մետր, սակայն 6 ժամվա ընթացքում բարձրացել է ընդամենը 4 մետրով:

Ուկրաինական իշխանությունները, մասնավորապես՝ Խերսոնի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պոկուդինը, հայտարարել է, որ վտանգավոր հատվածներից սկսվել է տեղի բնակչության տարհանումը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կախովսկի ՀԷԿ-ում ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

3 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

3 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

4 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

4 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

4 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

4 hours ago