Արցախ
07.06.2023

Դավադրությունը շարունակվում է. Աթանեսյան

Դավադրությունը շարունակվում է. Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մեր ժողովրդի դեմ առաջին լուրջ դավադրությունը կազմակերպվել է 1996թ․-ին։

Ոչ մի տրամաբանության չէր տրվում, որ երկու տարի առաջ Ադրբեջանի հետ դաժանագույն պատերազմը շահած, Լեռնային Ղարաբաղը և նրա հայ բնակչությունը կորստից, բնաջնջումից կամ տոտալ դեպորտացիայից փրկած իշխանությունը կարող է ժողովրդի մեծամասնության համար ընդունելի չլինել։ Ընդդիմությունը գնաց հայ ժողովրդի ռազմաքաղաքական հաջողությունը մարմնավորող իշխանության և քաղաքական ուժի, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի ապալեգիտացման, հեղինակազրկման, հայկական պետությունը միջազգայնորեն մարգինալացնելու կանխածրագրի իրականացմանը։

Փաստացի դա չհաջողվեց, քաղաքական առումով Հայաստանը խոցվեց։ Նախագահ Տեր-Պետրոսյանը փորձեց կորուստը վերականգնել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում։ Եվ եթե միջազգային հանրությունը նրան հասկացավ և որոշակիորեն նույնիսկ «ընդառաջեց»՝ վետո-ի դիմաց Հայաստանը չենթարկելով մեկուսացման կամ պատժամիջոցների, ապա հայրենական ընդդիմությունը չմարսեց իր ֆիասկոն, չկարողացավ պետության շահը բարձր դասել սեփական թունամտությունից կամ շարունակեց մնալ արտաքին ուժերի կամակատար և մոգոնեց 1998-ի փետրվարի 3-ը։

Համաշխարհային պատմությունը երկրորդ նման դեպք չգիտի, երբ պատերազմ շահած առաջնորդին մեղսագրվի պարտվողականություն։ Դա զուտ «հայկական նոնսենս» է, որ այսօր իր ողջ այլանդակությամբ հառնում է։ Պատկերավցնո՞ւմ եք՝ Արցախում նախագահից պահանջում են արգելափակել դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների տեղաշարժը։

«Մահ կամ ազատությո՞ւն»․․․ Չմիամտանաք։ Դավադրությունը շարունակվում է»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է