Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ հացահատիկի գործարքի իրականացումը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը, Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերումը և դրանց արդիականացումը, ինչպես նաև հացահատիկի համաձայնագիրը, նաև՝ Ուկրաինայի հարցը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել կառավարության նոր կաբինետում, որը ձևավորվել է մայիսի 28-ին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարած հաղթանակից հետո։
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա նախագահ Թրամփի հետ․ «Մենք նրա…
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան՝ 23 կմ) մարտի…
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել,…
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում: Ծովինար…
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…