Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը:Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,Հարգելի Սերգեյ Նիկոլայի,Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրիին՝ ավանդաբար ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Այսօրվա մեր հանդիպումը տեղի է ունենում Անկախ պետությունների համագործակցության Կանոնակարգի ընդունման 30-ամյակի տարում և այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ հիմնադրումից ի վեր հետևողականորեն հանդես է գալիս մեր միավորման շրջանակներում՝ ԱՊՀ կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան փոխշահավետ և հավասար համագործակցության համակարգված զարգացման, ինչպես նաև դրա գործունեության արդյունավետության և գործնական ազդեցության բարձրացման օգտին։ Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում Համագործակցության շրջանակներում այս տարի կատարված աշխատանքը համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման տեսանկյունից:
Նաև գոհունակությամբ նշեմ, որ այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ցանկն ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության լայն շրջանակ, որոնց արդյունավետ իրականացումը, ի վերջո, ուղղված է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության և կյանքի որակի բարելավման:
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…