Լրահոս 24/7

Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր 18 համայնքներում ունի ներկայացվածություն, որից 3 համայնքներում ստանձնել է կառավարումը։ Այս մասին ասուլիսում հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ 2021 թվականին իրենք Նոյեմբերյան համայնքում են ստանձնել կառավարումը, նաև Տաթև համայնքում են համատեղ կառավարում ստանձնել այլ ուժի հետ։ «Այն ճանապարհը, որը կուսակցությունը ստեղծման օրվանից որդեգրել էր՝ ընտրությունների միջոցով իրականացնել իշխանափոխություն, մեզ հաջողվել է իրականացնել։

Եվ արձանագրված արդյունքները խոսում են այն մասին, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությունը վայելում է հասարակության վստահությունը»,- հավելեց Առաքելյանը: Նա վստահ է, որ ընտրությունների հաղթանակի հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու:

«Մենք վստահ ենք, որ Երևանում նույնպես առաջիկա ամիսների ընթացքում հասարակության հետ մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալ երևանցու վստահությունը և փոխել Երևանի դիմագիծը մեր աշխատանքի շնորհիվ»,- ասաց նա։Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կուսակցությունն առավել հանգամանալից կներկայացնի Երևանի մասով թիմի կազմը։

«Մեզ համար կարևոր է նաև կուսակցությունն ուժեղացնել այնպիսի անհատներով, ովքեր կարող են և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Երևանի կառավարման հարցով։ Մենք բաց ենք համագործակցության համար, բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն Երևանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, մենք պատրաստ ենք քննարկել թիմում ընդգրկելու հարցը և ներկայացնել այն ծրագրերը, որոնք էականորեն փոխելու են երևանցու կյանքը»,- ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

13 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

13 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

14 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

14 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

14 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

15 hours ago