Հասարակություն

Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը չի հստակեցնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ բանակցությունների ժամկետները, հայտնում է Պետդեպի խոսնակը «Ազատության» հարցին ի պատասխան։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը չի անդրադարձել հունիսի 12-ին սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպման հետաձգման պատճառներին։

«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն», – նշված է Պետդեպի պաշտոնյայի հայտարարությունում:

Վաշինգտոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր ավելի վաղ հաստատել է՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն էլ ասել է, որ հիմա քննարկվում է հանդիպման նոր ժամկետը:

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

2 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

17 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

36 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

2 hours ago