Լրահոս 24/7

Մեկ առանձին վարույթ է քննվում Աշոտ Փաշինյանի առևանգման գործով

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին վրաերթի ենթարկելու գործով կա քննվող առանձին վարույթ։ 

Իրեն առևանգելու օրը Փաշինյանը դուրս էր նետվել մեքենայից, որից հետո «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան փորձել է վրաերթի ենթարկել։

Անդրադառնալով միջադեպի այդ դրվագին, Աշոտ Փաշինյանը նշել է. «Ես դրա մասով արդեն իսկ դիմել եմ։ Այս գործն անջատվել է մեծ գործից, որ նաև պարունակում է այդ հանգամանքը։ Ըստ էության այս պահին շարունակվում է գործի նախաքննությունը, և այս գործը (Գայանե Հակոբյանի մեղադրանքը,- խմբ.) անջատվել է վարույթից որպես առանձին գործ»։

Հիշեցնենք, Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանն այսօր դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման, և ազատ արձակվել։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

14 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

14 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

15 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

15 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

15 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

16 hours ago