Քաղաքականություն

Պուտինը սպասում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը համոզված է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները դժվար թե սկսվեն ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Դրանք նախատեսված են 2024-ին:

«Կարծում եմ, որ նա (Վլադիմիր Պուտինը) սպասում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին։ Մինչ այդ պետք չէ ակնկալել խաղաղության բանակցությունների սկիզբ»,- ասել է Բորելը իսպանական Onda Ceroռադիոյին տված հարցազրույցում: 

Ինչպես գրում է kommersant.ru-ն, Բորելը կարծում է, որ «պատերազմը միանգամայն այլ կերպ կզարգանար», եթե ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը, ոչ թե Ջո Բայդենը։

Պաշտոնապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի մայիսին՝ Կիևի նախաձեռնությամբ։ Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը բացառում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը է։ 2023 թվականի մայիսին Զելենսկին հայտարարել է, որ իր համար դժվար կլինի խոսել Պուտինի հետ քանի դեռ ռուսական զորքերի դուրս չեն բերվել Ուկրաինայի տարածքից։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

9 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

10 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

10 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

10 hours ago