Լրահոս 24/7
12.06.2023

Ինչո՞ւ, ինչքա՞ն, ի՞նչ գնով է Ադրբեջանը խուսափելու Վաշինգտոնի բանակցություններից. Սարգսյան

Ինչո՞ւ, ինչքա՞ն, ի՞նչ գնով է Ադրբեջանը խուսափելու Վաշինգտոնի բանակցություններից. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վաշինգտոնյան բանակցությունները հետաձգելու խնդրանքին՝ այն վերտառելով «Ինչո՞ւ, ինչքա՞ն, ի՞նչ գնով է Ադրբեջանը խուսափելու Վաշինգտոնի բանակցություններից»:

Սարգսյանի գրառումը՝ ստորև.«Նորից հոդված տարածաշրջանային իրավիճակի մասին՝ կարդալը խորհելու լավագույն տարբերակ համարողների համար։ Եվ ուրեմն, Հայաստանը համաձայնել էր, իսկ Ադրբեջանը խնդրեց հետաձգել ԱԳ նախարարների հունիսի 12-ի հանդիպումը Վաշինգտոնում։ Նախորդ հանդիպմանը կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել էին, համապատասխանաբար 29800 և 86600ք/կմ, ներառյալ՝ Արցախը։

Այս փուլում բանակցային թեման Արցախում բնակվող էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների ճանապարհային քարտեզին և քայլերին էր վերաբերելու, որը, իմ համոզմամբ, շատ չէր տարբերվելու կոսովյան խաղաղապահ առաքելության տեղակայման տարբերակից։ Այդպիսի կոնֆլիկտների հարթումը սկսվում է տարածքի ապառազմականացումից, որի մասին վերջերս ակնարկներով խոսում են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ները։

Այդ թեմայի քննարկումը, բնականաբար, չի բխում ՌԴ շահերից, որովհետև միջազգային խաղաղապահների մուտքը տարածաշրջան, Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը կնշանակի ՌԴ ամբողջական դուրսմղում Հարավային Կովկասից։ Այլևս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգային համակարգերում ՌԴ-ն զրկված կլինի ազդեցության լծակներից։

Միջազգային խաղաղապահների խնդիրը վիճահարույց է նաև Ադրբեջանի համար։ 2025-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, և 10-15 տարի ժամկետով միջազգային խաղաղապահների ներկայությունը ու Արցախի էթնիկ հայ բնակչության իրավունքների քննարկումը լուրջ խնդիրներ կառաջացնեն Բաքվի սուլթանի վերընտրության առումով։Միևնույն ժամանակ, վաշինգտոնյան բանակցություններից երկար խուսափել չի ստացվելու, և Ադրբեջանը բարդ ընտրության առջև է՝ ընդառաջ գնա՞լ նոր աշխարհակարգի պահանջներին, որ անբեկանելի է դարձրել ռուս-ուկրաինական պատերազմը, թե՞ տեղավորվել ռուսական ռազմանավում, որի ուղեծիրը պատերազմի առաջին օրը նշեցին, և որին միացավ քաղաքակիրթ աշխարհը։

Հայաստանը շատ ցավոտ, բայց իր քայլը արել է, ու գնդակը Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դաշտում է։ Համոզված եմ, որ Ադրբեջանը և ՌԴ-ն ուղիղ զգուշացվել են, որ նոր ագրեսիայի հրահրումը կբերի Արցախի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման՝ ածանցյալ բոլոր հետևանքներով: Ակնհայտ է նաև, որ 2020-ի պատերազմից հետո Մեղրու միջանցքի խնդիրն ուժով չլուծվեց միմիայն՝ Արցախի ճանաչման հեռանկարից և պատժամիջոցների կիրառումից վախենալով։

Հայաստանը համաձայնեց շատ ցավոտ քայլի, որովհետև մեր ռազմավարական դաշնակիցը խնդրի լուծման մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակի կողմնակից է, նոր դաշնակիցները, որ ի զորու են ազդել Ադրբեջանի վրա և վերականգնել մեր ռազմական բալանսը, խնդիրների լուծման այդպիսի տարբերակ են կիրառել բազում տեղերում, և, բարեբախտաբար, արդյունքները վատը չեն։ ՀՀ-ին ևս 3-5 տարի երաշխավորված խաղաղություն է պետք, համոզված եմ, որ դրանից հետո սահմանային ընդհարումներից ու անկայունությունից բողոքելու է Ադրբեջանը։

ՌԴ-ն մեծ հաշվով պարտվում է և պարտվելու է իր սկսած պատերազմում, Պուտինից հետո հերթը հասնելու է այլ բռնապետների: Ադրբեջանը դա հաշվի չառնել չի կարող։ Վստահ եմ, որ Հաագայի դատարանի որոշումը միանշանակ ի կատար է ածվելու, իսկ ձգձգումը թանկ է նստելու ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Հեյդար Ալիևի հիշատակի վրա։ 3+3 ձևաչափի ծրագրերով տարածաշրջանից Արևմուտքին դուրս մղել փորձող բոլոր լիդերները չեն ներվելու և պատժվելու են։

Հ.Գ. Երանի՜ արդարներին, նրանք Աստծո աջակցությունն են ունենալու։ Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն: Խնդիրը ժամանակն է ու ժամանակի նպատակային օգտագործումը»:

Լրահոս
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
13:17
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
12:59
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
12:31
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
12:14
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
12:11
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
11:56
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ