Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցում անդրադարձել է Սահմանադրության տեքստի փոփոխությանը՝ շեշտելով, որ այն քննարկումների փուլում է։
«Հրապարակման մասով քննարկումները շարունակվում են»,- նշել է նախարարը և, խոսելով հանրաքվեի միջոցով Սահմանադրության փոփոխության հարցի մասին, ընդգծել է, որ բոլոր երկրներում է այդպես․ որպես կանոն, բոլոր Սահմանադրություններն ընդունվում են ժողովրդի կողմից։
«Եթե հատկապես խոսքը ժողովրդավար երկրների մասին է, և այդտեղ որևէ գաղտնիք և սենսացիա չկա…։ Մենք ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նորը, բայց թե կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի ՀՀ ժողովուրդը»,- նշել է Գալյանը։













