Լրահոս 24/7
12.06.2023

Մինասյանը կարևորել է ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները

Մինասյանը կարևորել է ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ): Աշխատանքային այցի նպատակն է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկել ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում գրանցած համատեղ ձեռքբերումները և համագործակցության հեռանկարները:Այցի շրջանակում նախարար Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրի հետ:

Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման գործընթացում ընդհանուր և անհատական բնույթի միջոցների կիրառումը ներպետական մակարդակում, որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի համապատասխանեցմանը եվրոպական առաջադեմ չափանիշներին: Այս որոշումները զգալի ամրապնդում են արդարադատության մատչելիությանը, գենդերազգայուն մոտեցումների օրենսդրորեն ամրագրմանը, արդար դատաքննության իրավունքի իրացմանը, դատավճիռների կատարման ողջամիտ ժամկետների պահպանման և նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայմանը:

Կողմերը քննարկել են դատաիրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու և կատարողական վարույթների վերաբերյալ դատարանի որոշումները: Նախարարը ներկայացրել է նախարարության կողմից մշակվող նոր «Կատարողական վարույթի մասին» օրենքը, որով ՄԻԵԴ կողմից վերհանված գրեթե բոլոր խնդիրներն իրենց լուծումն են գտել:

Նախարար Մինասյանը հատուկ ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատների շրջանակներում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, որոնք վերաբերում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության, ինչպես նաև գերեվարված և պահվող անձանց նկատմամբ թույլ տրված կոնվենցիոն խախտումներին: Մինասյանը կարևորել է նաև ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել «Լաչինի միջանցքով» անհրաժեշտ տեղաշարժը:

Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ՄԻԵԴ վճիռների կատարումը վերահսկելու առկա մեխանիզմները: Տիկին Օ՛Լիրին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության բարեփոխումային հավակնոտ օրակարգը և գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ՄԻԵԴ վճիռների լույսի ներքո ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակով:

Լրահոս
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
13:17
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
12:59
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
12:31
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
12:14
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
12:11
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
11:56
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ