Լրահոս 24/7

Մինսկում տեղի է ունեցել ՀՀ-ի և Բելառուսի ԱԺ-ների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 5-7-ը Բելառուսում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ Մարինա Ղազարյանը և Դավիթ Դանիելյանը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը կայացել է հունիսի 6-ին` Մինսկում: Այն նախագահել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վալերի Միցկևիչը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գևորգյանը:

Քննարկվել են հայ-բելառուսական միջխորհրդարանական երկխոսությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել միջազգային քաղաքականությանը և տարածաշրջանային ընթացիկ իրադրությանն առնչվող արդի խնդիրների շուրջ: Դիտարկվել է հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության ներուժը` հաշվի առնելով ԵԱՏՄ-ում Հայաստանի և Բելառուսի անդամակցությունն ու փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը` ներառյալ երկկողմ համագործակցությանը գիտության և կրթության բնագավառում:

Որոշում է կայացվել հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ` 14-րդ նիստն անցկացնել 2024 թվականին Երևանում:

Թիվ 1

Recent Posts

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

15 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

32 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

49 minutes ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

1 hour ago

Տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…

2 hours ago

Սա պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության ճանապարհին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին: Երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջում…

2 hours ago