Լրահոս 24/7

Քննարկվել են ամառային զինակոչի նախապատրաստական աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրել է 2023 թվականի ամառային զորակոչի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Նիստին մասնակցել են ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցներ։ Օրակարգում քննարկվել են 2023 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։

ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվել են մարտական իրավիճակներում զոհվածների ընտանիքների՝ զորակոչի ենթակա անդամների տարկետմանը վերաբերող հարցեր, առաջարկություններ են արվել վարժական հավաքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ։

Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ 2023 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ից։

Թիվ 1

Recent Posts

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 minutes ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

16 minutes ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

33 minutes ago

Քննարկվել են ՀՀ-ի տեխնոլոգիական մրցունակության բարձրացման հնարավորությունները

Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։…

56 minutes ago

Հիմա պատրաստվում են համահավաք ու՞ր վերադառնալ

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Երբ…

1 hour ago

Թրամփը զայրացած է ԵՄ-ի սահմանած մաքսատուրքի վրա

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 200% մաքսատուրք կսահմանի ԵՄ բոլոր գինիների, շամպայնի և ալկոհոլային…

2 hours ago