Լրահոս 24/7
13.06.2023

Սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով

Սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով

Հայաստանում նկատվում է գնաճի տեմպի դանդաղում, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3 տոկոս (2023-ի մայիսը 2022-ի մայիսի նկատմամբ), իսկ այս տարվա ապրիլի համեմատ նկատվել է 1.8 տոկոսով նվազում: Փորձագետի գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին ևս գնաճի տեմպը կշարունակի դանդաղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ նվազել են 2.1 տոկոսով: Իսկ միայն սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով: Սննդամթերքի գները մայիսին նվազել են նաև նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատությամբ՝ 4.2 տոկոսով:Իսկ, օրինակ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ աճել են 7.8 տոկոսով, հագուստի և կոշիկի գները՝ 6.2 տոկոսով:Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հացի գինը աճել է 0.2 տոկոսով, իսկ ապրիլի համեմատ նվազել է 1.4 տոկոսով: 2023-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ալյուրի և այլ ձավարեղենի գները նվազել են 12 տոկոսով, բրնձի գինը նվազել է 7.8 տոկոսով, մակարոնեղենինը՝ 4.1 տոկոսով: Ձվի գինը, սակայն, նույն ժամանակահատվածում աճել է 18.9 տոկոսով, կարագինը նվազել է 2.9 տոկոսով, շաքարի գինը նվազել է 6.6 տոկոսով, իսկ մսի գինն աճել է 5.8 տոկոսով, ձիթապտղի յուղի գինը՝ 3.3 տոկոսով:«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանն այն կարծիքն է, որ Հայաստանում առաջիկա ամիսներին գնաճի տեմպը կշարունակի դանդաղել:

Անդրադառնալով գնաճի թուլացման պատճառներին՝ Բեջանյանը կարևորեց առաջնահերթ ուշադրություն դարձնել նախորդ տարվա բազային: «Նախորդ տարի մենք բավականին բարձր գնաճի ցուցանիշ ենք ունեցել: Եվ այս տարվա համեմատաբար կայուն միջազգային, կայուն տնտեսական զարգացումների արդյունքում նախորդ տարվա բարձր բազայի վրա այս տարվա գնաճի տեմպն ակնկալվում է, որ կլինի ավելի ցածր: Այդ ակնկալիքն ավելի հիմնավորվում է, երբ տեսնում ենք նվազման միտումը, որը ոչ թե անկախ վարքագիծ է դրսևորում, այլ ամսեամիս կանոնավոր նվազում է արձանագրվում: Եվ մենք ամբողջ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կշարունակենք այդ գործընթացին ականատես լինել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բեջանյանը:Գնաճի ձևավորման գործում զգալի դերակատարում ունի նաև փոխարժեքի գործոնը: Եվ, ըստ փորձագետի, քանի որ արտարժույթը կայունացել է բավականին ցածր փոխարժեքի մոտակայքում, սա հիմք է հանդիսացել, որ այս տարվա արդյունքներով լինեն ավելի մեղմ գնաճային ակնկալիքներ, քան արձանագրվել է նախորդ տարվա ընթացքում:Ընդ որում, գնաճի տեմպի դանդաղմանը զուգահեռ փորձագետն այս տարվա արդյունքներով սպառողական պահանջարկի կրճատում չի նկատում, ընդհակառակը՝ պահպանվել է և որոշակիորեն ակտիվացել՝ հատկապես զբոսաշրջիկների թվի ավելացմամբ պայմանավորված: Այս պահանջարկի պահպանումը ևս պատճառ է եղել գնաճային միջավայրի որոշակի կայունացման համար:«Քանի որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք բավականին բարձր գնաճային միջավայր, ապա այս տարվա արդյունքներով շարունակելու ենք այդ նվազումն արձանագրել, որն ի վերջո կհանգեցնի գնաճի՝ բնականոն մակարդակի թիրախավորման: Այս տարի առաջիկա ամիսներին գնաճի տեմպը դեռևս կշարունակի դանդաղել, տարեվերջին գնաճի միջին ցուցանիշը, կարծում եմ, մոտ կլինի թիրախային մակարդակին»,-ասաց Բեջանյանը:Իսկ հաջորդ տարիների համար հնարավոր կլինի գնահատումներ անել՝ կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն, ինչ գործոններ ի հայտ կգան:Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ գնաճն ապրիլին եղել է 3.2 տոկոս, մարտին՝ 5.4 տոկոս:

Լրահոս
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
13:17
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
12:59
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
12:31
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
12:14
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
12:11
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
11:56
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ