Լրահոս 24/7
13.06.2023

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում

ՀՅԴ Հայաստանի գերագույն ժողովի հայտարարությունը․

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

Հայ ժողովուրդը և Հայոց պետականությունը կանգնած են գոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։

Հայաստանի իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը, ՀՀ Անկախության հռչակագրից բխող հանձնառություններից և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականություններից հրաժարվելը, թուրք-ադրբեջանական պարտադրվող զիջումներն ընդունելու և հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականությունը կործանարար է։

Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու Հայաստանի պետականության ապագան։

Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական և քաղաքական լեգիտիմություն, այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և անխուսափելիորեն ապակայունացնելու և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։

Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումը օրախնդիր է և համազգային առաքելություն։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը ճակատագրական այս հանգրվանում համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում։

Սթափվելու, ընդվզելու, մեր պետությանն ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճռական պահն է։ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ։Մենք համոզված ենք՝ իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա, հաստատում ենք՝ ներազգային համերաշխության վերահաստատումով և համահայկական ներուժով կարող ենք և պարտավոր ենք՝

• Վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը,

• Վերականգնել երկրի անվտանգային համակարգը, ազգ-բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու Հայոց բանակի մարտունակությունը

• Արդյունավետ օգտագործելով միջազգային իրավունքն ու միջազգային հարթակները, համադրելով տարածաշրջանում հետապնդվող աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների զորակցությունն ու դիվանագիտական ռեսուրսները՝ պաշտպանել և առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերը,

• Միջազգային իրավունքի համատեքստում մերկացնել և դատապարտել Ադրբեջանի հանցագործություններն՝ ուղղված մարդկության և կոնկրետ հայ ժողովրդի դեմ,

• Կասեցնել մեր ազգային ինքնությունը քայքայող օտարածին ծրագրերը, երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, հանրային համերաշխություն և արդարություն,

• Համահայկական ուժերի մեկտեղումով զորացնել Հայաստանի կարողականությունները, ստեղծել ուժեղ և մրցունակ պետություն, որն անզիջում դիմադրությամբ կկանխի թուրք-ադրբեջանական տանդեմի հետապնդած Արցախի բռնակցման, հայաթափման և Հայաստանին կենսական զիջումներ պարտադրող պանթուրքական ծրագրերը։

Աներկբա է՝ վերը նշված մարտահրավերները դիմագրավելու և ստեղծված իրավիճակում հանգուցային բեկում մտցնելու նախապայմանը ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը։

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն ու ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորմանը»։

Լրահոս
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
13:17
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
12:59
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
12:31
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
12:14
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
12:11
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
11:56
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ