Հասարակություն

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ հյուպատոսին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոս Ջեյն Ջենսենին։

Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավելել է, որ առանձին քրեական վարույթներով ԱՄՆ հյուպատոսարանի հետ տեղեկատվության փոխանակման նշանակալի փորձառություն է կուտակվել, որը հիմնված է հանցագործության դեպքերի բացահայտման հարցում առկա փոխըմբռնման վրա։

Նա կարևոր է համարել հատկապես ԱՄՆ հյուպատոսարանի հետ գործակցության խորացումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի առկայությունը, երկու երկրների քաղաքացիների ակտիվ տեղաշարժերը և դրանցով պայմանավորված՝ հնարավոր հանցավոր դրսևորումների կանխման կամ բացահայտման անհրաժեշտությունը։  

Տիկին Ջենսենը ևս ընդգծել է հատկապես ԱՄՆ հյուպատոսարան կեղծ փաստաթղթեր ներկայացվելու դեպքերին օպերատիվ արձագանքելու շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ավելի ինտենսիվ դարձնել ուղիղ հաղորդակցությունը՝ ելնելով առաջին հերթին Հյուպատոսարանի գործառույթներին առնչվող երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ հանցավորության դեմ պայքարի կարևորությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող ԱՄՆ քաղաքացիների դատավարական իրավունքների  պաշտպանությանը, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հյուպատոսարանի միջև հաղորդակցության կառուցակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր։

Տիկին Ջենսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող վարույթների առանձնահատկությունների, դատավարական ընթացակարգերի մասին տրված տեղեկատվության համար,- նշված է հաղորդագրությունում։

Թիվ 1

Recent Posts

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի…

34 mins ago

Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետի հետ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

58 mins ago

Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան

ՏԿԵՆ-ից հայտնում են․ Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում…

2 hours ago

Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք…

2 hours ago

ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից

ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ…

18 hours ago

Նոր սարքավորում՝ ոսկու և թանկարժեք իրերի փորձաքննության համար

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և…

18 hours ago