Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մասին հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Հարցուպատասխանի ժամանակ ԵԽ պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Արդարադատության դատարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից շրջափակումը, սակայն այս պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Խորհրդի կողմից որևէ պատժամիջոցի։ Իսկ Հանձնաժողովը, թվում է, անկարող է պատշաճ դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը»,- նշել է ԵԽ պատգամավորը:

Անդրադառնալով Բելավիի խոսքերին՝ Ժոզեպ Բորելն ասել է, որ Ադրբեջանի կողմից կայացված միակողմանի որոշումը լիովին հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին:

Բորելը նշել է, որ Լաչինի միջանցքը ԵՄ դիտորդական առաքելության պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս է․ «Կան տարածքային գոտիներ, Հայաստանի հետ սահմանային հատվածներ, որտեղից երևում է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում։ Սակայն միջանցքն ինքնին առաքելության իրավասությունների և նրանց պատասխանատվության գոտուց դուրս է: Այժմ փորձում ենք կոնկրետ այս խնդրի համար լուծում գտնել»:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը նաև ասել է, որ Մոլդովայում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև:

Հավելել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ևս մեկ հանդիպում նախատեսվում է հուլիսին Բրյուսելում, և որ ջանքեր են գործադրվում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար, իսկ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

17 minutes ago

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…

37 minutes ago

Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…

55 minutes ago

Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…

1 hour ago

ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…

1 hour ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…

2 hours ago