Հայաստան

«ՀՀ ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը տարածքային պահանջների դրսևորում է»․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպմանը։

Շնորհակալություն հայտնելով Սերբիային ՍԾՏՀԿ հաջող նախագահության կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդգծել է Հայաստանի աջակցությունը կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ ի հայտ եկող մարտահրավերների հասցեագրման նպատակով։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությունը և օրենսդրական բարեփոխումները՝ անդրադառնալով Հայաստանում երկնիշ տնտեսական աճին և արտաքին առևտրի ծավալների էական ավելացմանը, այդ թվում՝ մի շարք ՍԾՏՀ անդամ երկրների հետ։ Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության հիման վրա։

Վահե Գևորգյանը նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեծապես խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է, որը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Նախարարի տեղակալ Գևորգյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և շրջափակման քաղաքականությունը, փորձելով հյուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու վերջինին զրկել գոյության միջոցներից, չեն կարող հիմք դառնալ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար:

Հանդիպման արդյունքում ԱԳՆԽ-ն ընդունել է մի շարք բանաձևեր և որոշումներ, ինչպես նաև հաստատել ՀՀ թեկնածությունը՝ որպես ՍԾՏՀԿ Մշակույթի աշխատանքային խմբի 2023-2025թթ. համակարգող երկիր։

Թիվ 1

Recent Posts

Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցություններն ավարտված են. Բայրամով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…

15 minutes ago

Մոսկվան ժամանակավոր հրադադար չի ցանկանում. Ուշակով

Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է…

37 minutes ago

ԱՄՆ-ը կդադարեցնի ATACMS-ի մատակարարումները Ուկրաինային

Պենտագոնը կարող է շարունակել Ուկրաինային մատակարարել ATACMS մարտավարական հրթիռային համակարգեր, սակայն սահմանափակ քանակությամբ, հաղորդում է…

55 minutes ago

Ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս…

1 hour ago

Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…

1 hour ago

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

2 hours ago