Հայաստան

Չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի Հայաստանի հետ հնարավոր համաձայնագրերը․ եվրապատգամավոր

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հարցը ամրագրված է փաստաթղթով, սակայն այս պահին այն փաստացի արգելափակված է։ Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է եվրապատգամավորներից Քերեն Մելքիորը, գրել է 1lurer.am-ը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային դիտորդական առաքելություն՝ վեր հանելու, թե ինչպես պետք է ապահովվի միջանցքի հասանելիությունը։  

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ պատգամավորը նշել է, որ նախկինում ստորագրված փաստաթղթերը խախտվել են, և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի նորերը։

Պատգամավորի ելույթին արձագանքել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ երբեմն համաձայնագրերի կատարումը հնարավոր չի լինում ապահովել, և իրավիճակը մտնում է փակուղի։

Բորելը կոչ է արել լավատես լինել, քանի որ փաստաթղթերի թեկուզ մասնակի կյանքի կոչմամբ հնարավոր է եղել կանխել զինված բախման հերթական բռնկումը տարածաշրջանում։

Արձագանքելով՝ պատգամավորն անդրադարձել է ռազմագերիների խնդրին՝ հարցնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նրանց վերադարձն ավահովելու համար։ Բորելը պատասխանել է, որ նման խնդիրները կարող են լուծվել միայն շարունակական բանակցությունների միջոցով։

Թիվ 1

Recent Posts

Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցություններն ավարտված են. Բայրամով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…

11 minutes ago

Մոսկվան ժամանակավոր հրադադար չի ցանկանում. Ուշակով

Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է…

33 minutes ago

ԱՄՆ-ը կդադարեցնի ATACMS-ի մատակարարումները Ուկրաինային

Պենտագոնը կարող է շարունակել Ուկրաինային մատակարարել ATACMS մարտավարական հրթիռային համակարգեր, սակայն սահմանափակ քանակությամբ, հաղորդում է…

51 minutes ago

Ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս…

1 hour ago

Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…

1 hour ago

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

2 hours ago