Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդմամբ՝ Արմեն Աշոտյանը տեղափոխվել է կոռուպցիոն դատարան: Կալանքի միջնորդությունը դեռևս պաշտպանության կողմին չի տրամադրվել:
Արմեն Աշոտյանը օգտվել է լռության իրավունքից, պնդելով նախկինում նույն գործով որպես վկա տված իր ցուցմունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։«Արմեն Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով», – հավելել է նա:
Ավելի վաղ նա գրել էր, որ Արմեն Աշոտյանը իրեն մեղավոր չի ճանաչում, այս ամենը համարում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում: