Լրահոս 24/7

Պարզ է, որ Երասխում կառուցվող գործարանը լինելու է անվտանգային նշանակության կառույց. Ջուլհակյան

Վերջին օրերին նկատելի են Ադրբեջանի կողմից նախ տեղեկատվական սադրանքները, և ապա` արդեն կոնկրետ գործողությունների դիմելը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախ տեղեկատվական ֆոն է ապահովում` միջազգային հանրությանը ներկայացնելով թե՛ Հայաստանի կողմից, թե՛ ԼՂ-ում իբր իրենց ԶՈՒ-ի նկատմամբ հարձակումներ կամ որոշակի սադրանքներ, և դրանց ի պատասխան է նա փորձում գործողություններ իրականացնել. սա նոր բան չէ, և Ադրբեջանի ձեռագիրն է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երասխում ադրբեջանական սադրանքին՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Հաճախ ենք մենք ականատես եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը, փորձելով որոշակի առաջխաղացում ունենալ կամ բանակցություններից առաջ նախաբանակցային դիրքավորում ապահովել իրենց համար, նախ տեղեկատվական այդպիսի ֆոն են փորձում ապահովել և փորձում են սադրանք իրականացնել: Ես կարծում եմ, որ այս դեպքն էլ բացառություն չէ և այդ շարքից է: Կարծում եմ, որ սա նաև կապված է նրա հետ, որ հունիսի 12-ին սպասվելիք մեր բանակցություններին ակնկալվում էր, որ պետք է ԱԳ նախարարները հանդիպում ունենային Վաշինգտոնում և բանակցությունների 2-րդ փուլը վաշինգտոնյան լինի, իսկ առաջին փուլից կարելի էր ասել, որ որոշակի զարգացումներ ունեինք, և մեզ համար առնվազն դրական զարգացումներ ունեինք:

Հենց այն, որ Ադրբեջանը հրաժարվեց, կասկածելի այն ժամանակ դեռ թվաց, և ենթադրում եմ՝ գուցե այս վերջին օրերի ակտիվացումներն էլ պայմանավորված են բանակցությունների՝ իրենց կողմից չեղարկմամբ: Բայց դա իմ դիրքորոշումն է, պետք է տեսնենք՝ ինչպես են զարգանում իրադարձությունները»,- ասաց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ չի կարող այդ սադրանքը կամ որևէ սադրանք լինել աննպատակ որևէ բան: «Պարզ է, որ յուրաքանչյուր սադրանք ունի իր նպատակը, և տրամաբանական է, որ այդ նպատակը կարող է լինել որոշակի ֆիզիկական առաջխաղացում, կլինի բանակցային սեղանին որոշակի առավելության ձեռքբերում՝ քաղաքական իմաստով: Այսինքն՝ տրամաբանական է, որ գուցե պատճառն այս սադրանքների դա է: Ուզում եմ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ որոշակի սադրիչ գործողություններ են իրականացվել Երասխի սահմանին, որտեղ որ մենք գիտենք, որ ամերիկյան կողմը կառուցելու է գործարան, որը ակնհայտ է, որ ունենալու է նաև բավականին կարևոր անվտանգային նշանակություն Հայաստանի համար:

Պարզ է, որ երբ կա օտարերկրյա և, մասնավորապես, ամերիկյան ներդրում սահմանին, պարզ է, որ լինելու է հենց կոնկրետ անվտանգային նշանակության կառույց՝ բացի բուն բովանդակային նշանակությունից:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

13 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

13 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

14 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

14 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

14 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

14 hours ago