Քաղաքականություն

«Արտահերթ ընտրություններ չեք պահանջում, որովհետև 0 ձայն եք հավաքելու». Սիմոնյան

«Էս իշխանությունը ձեր երկար տարիների փորձի իշխանությունը չէ». հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

«Սա պատասխանատվության, գիտակցման և շատ ծանր իրավիճակում իշխանություն է։ Այնպես չէ, որ իշխանությունում ձեր պատկերացմամբ մեղր է քսված»,- ասել է Սիմոնյանը։

Նա անդրադարձել է ՀՅԴ-ականների հայտարարություններին, թե իրենք 133 տարվա կուսակցություն են. «133 տարի, ի՞նչ 133 տարի։ Թի՞վ ա։ Ո՞ւր է պետականությունը։ Մենք պահում ենք պետականությունը, առանց ձեզ»։

Սիմոնյանը հիշեցրել է վերջին սոցիալական հարցումների արդյունքները, նշելով, որ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կուսակցությունն ավելի շատ ձայն ունի, քան ՀՅԴ-ն. «Գնացեք, Դոգի հետ մրցեք, էդ ա ձեր մակարդակը դարձել այսօր»,- ասաց նա՝ հավելելով, որ դա իշխանությանն ամենևին չի ուրախացնում։

Ալեն Սիմոնյանը նաև հարցրեց, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի պահանջում արտահերթ ընտրություններ. «Չեք պահանջում, որովհետև 0 ձայն եք հավաքելու»։

Սիմոնյանը, դիմելով տեղից ռեպլիկներ անող ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին, ասաց՝ «Ռոբերտ Քոչարյանի հետ խոսե՞լ ենք, թե ինչո՞ւ էր Մեղրին տալիս։ Վազգեն Մանուկյանի հետ խոսե՞լ եք, թե Նաիրի Հունանյանի հետ ի՞նչ հարաբերություններ է ունեցել։ Իսկ ո՞վ է ընդունել Նաիրի Հունանյանին ՀՅԴ շարքեր»։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago