Հասարակություն

Գարեգին Բ-ն ընդունել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր անդամներին

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր անդամներին՝ առաջնորդությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։ Մայր Աթոռից հայտնում են, որ Տիար Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր կազմին։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ կազմում ընտրվելու կապակցությամբ։

Նորին Սրբությունը նկատեց, որ հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում են ստանձնում իրենց պատասխանատու առաքելությունը՝ մաղթելով, որ ամենայն նվիրումով ու նախանձախնդրությամբ լծվեն ծառայության ի շահ հայրենիքի և ի խնդիր ազգի արժանապատիվ, լուսավոր գալիքի կերտման։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, մասնավորապես կարևորվեց համազգային միասնականության անհրաժեշտությունը, Հայաստան-Արցախ-սփյուռք գործակցության սերտացումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման։

Թիվ 1

Recent Posts

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

10 minutes ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

34 minutes ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

49 minutes ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

57 minutes ago

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

1 hour ago