ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հակադարձել է իշխանությունների հասցեին ընդդիմության քննադատություններին։
Նա անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին․ «Դուք մարսեցիք այդ նոյեմբերի 9-ը, բայց մենք թույլ չենք տա, որ շարունակեք մարսել»։
ՎԻգեն Խաչատրյանն ասել է. «Այստեղ շատ են խոսում, որ իբր մենք ժողովրդին խաբել ենք։ Մի հատ դաշինք կա, որը իբր կոչվում է «Պատիվ ունեմ», որը երկու կուսակցությունից է բաղկացած, ոչ մեկը ղեկավարը չեկավ խորհրդարան, ստեցին, մեկն էլ եկավ, փախավ։ Հիմա ո՞վ է խաբել։ Այս մյուս դաշինքը՝ ՀՅԴ եւ մի հատ ինչ-որ կուսակցություն, նորից խաբել են։ Դաշինք են կազմել, որ գան ժողովրդին ներկայացնեն, էն մեկի ղեկավարը ապստամբություն է կազմակերպում, ժամանակ չունի, որ գա իր պարտականությունները կատարի, էս մյուսի ղեկավարը հոգնեց, փախավ։ Մի հատ կարա՞նք հասկանանք, թե դուք ո՞վ եք ընդհանրապես եւ ո՞ր իրավունքով եք գալիս մարդկանց անուններ տալիս։ Էն որ մսխեցիք Հայաստանի ու Արցախի անկախությո՞ւնը։ Այն աստիճանի փչացրեցիք ամեն ինչ, որ հիմա Հայաստանը վտանգվա՞ծ է, չեք հասկանո՞ւմ, որ ձեր կերած բողկերն է այս ամենը, 24 տարի մսխեցիք Արցախն ու Հայաստանը»։
Խաչատրյանն ասել է, որ հիմա իշխանությունն ուզում է փրկել իրավիճակը. «Դուք ի՞նչ եք այստեղ փարիսեցիություն անում՝ գնաց Արցախը հանձնեց։ Գնաց պայման դրեց, որ ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, դուք էլ մերը։ Հետո պայման դրեց, որ պիտի բանակցեք ու միջազգային երաշխիքներ տաք 120 հազար հոգուն։ Երրորդ պայմանն էլ դրեց, որ պայքարելու ենք, թույլ չենք տալու, որ Ադրբեջանը վարի ցեղասպան քաղաքականություն եւ էթնիկական զտումներ։ Դուք ի՞նչ եք անում։ Գալիս ասում եք՝ գլուխներդ մի մտցրեք կոկորդիլոսի երախը, մենք ենք ձեզ ասում՝ գլուխներդ հանեք այդ կոկորդիլոսի երախից։ Այդ կոկորդիլոսի հույսով քայքայեցիք Հայաստանն ու Արցախը, հիմա եկել դատավոր եք դարձել այստեղ»։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…