ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով:
Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսով, նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ. «Ինչպես սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը` հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, կալանավորեց Արմեն Աշոտյանին 2 ամսով։ Ըստ նախնական տվյալների նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ է։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։ Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի»։