Այլ երկրների օրինակով Թուրքիայում կարող է կիրառվել առցանց քվեարկության համակարգ։ Այս ուղղությամբ կոնկրետ աշխատանք կսկսվի 2024 թվականի գարնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո․ ուրբաթ օրը Hürriyet թերթին ասել է երկրի ԿԸՀ ղեկավար Ահմեդ Եները: