Կիևի վրա ՌԴ ուժերի խոշոր գրոհի ժամանակ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 12 հրթիռ՝ 6 «Կալիբր» և 6 «Կինժալ»: Նաև հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատի հայտարարությանը։
«Մոտ 10 ժամ գրոհել են տարբեր տիպի հրթիռներով։ Նախնական տվյալներով՝ հաջողությամբ խոցվել են Սև ծովից՝ նավերից, արձակված 6 «Կալիբր», ինչպես նաև 6 «X-47 Կինժալ» հրթիռներ։ Աերոբալիստական հրթիռները նորից գրոհել են մայրաքաղաքը»,- ասել է նա։
Իգնատի խոսքով՝ Ռուսաստանը զանգվածային համակցված օդային հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ օգտագործելով միաժամանակ բալիստիկ, թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել։
Միևնույն ժամանակ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ Պոդոլսկի շրջանում ուժեղ պայթյուններ են լսվել մայրաքաղաքի մերձակայքում իրականացվող հակաօդային պաշտպանության օպերացիայից։
«Հրթիռային հարձակումից հետո Կիևում վնասված օբյեկտներ կամ շինություններ չկան»,- հավելել է նա։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Կիևի վրա այսօրվա հարձակումն անվանել է «վերջին շաբաթների ամենամեծ հրթիռային հարձակումը Կիևի վրա» և դա այն ժամանակ, երբ աֆրիկյան առաջնորդներն այցելել են Կիև իրենց «խաղաղության նախաձեռնությամբ»:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…