Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը, այսօր՝ հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, գրում է eadaily.com-ը։
«Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Վրաստանը նախկինում քայլեր է ձեռնարկել երկու հարևան երկրների միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու մեր գործունեությունն այս ուղղությամբ», – ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Վրաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված իր ջանքերն արդյունավետ կլինեն:
«Մենք պատրաստ ենք զգալի ներդրում ունենալ այդ գործում», -ասել է Դարչիաշվիլին:
2020 թվականի աշնանն Արցախում 44-օրյա պատերազմից հետո Թբիլիսին հումանիտար և դիվանագիտական փորձեր է արել Երևանն ու Բաքուն մերձեցնելու և նրանց միջև երկխոսություն սկսելու համար։ 2021 թվականին վրացական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի մայրաքաղաքում պահվող 15 հայ ռազմագերիներ ազատ են արձակվել՝ Արցախի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…