Լրահոս 24/7
16.06.2023

2022թ. ծրագրերի կատարման ցուցանիշներն ամբողջական պատկեր չեն արտացոլում․ «ԼՈՒՅՍ»

2022թ. ծրագրերի կատարման ցուցանիշներն ամբողջական պատկեր չեն արտացոլում․ «ԼՈՒՅՍ»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2022թ. ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, որում ասվում է․

«2022թ. բավական նպաստավոր տարի էր հարկաբյուջետային հատվածի համար: Այսպես, 2022թ. արտաքին գործոնների ազդեցությունների արդյունքում գրանցվել է մի կողմից՝ էականորեն բարձր տնտեսական աճ (թիրախավորվածից 5.6 տոկոսային կետով բարձր), մյուս կողմից՝ սպասվածից բարձր գնաճ (կանխատեսվածից 3 տոկոսային կետով բարձր): Հետևաբար, պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են՝ հանգեցնելով պակասուրդի կրճատման և ծախսերի ավելացման հնարավորությունների մեծացման: Դրական գործոնների արդյունքում հնարավոր է եղել դեպի վերև ճշգրտել պլանավորված ծախսերը, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն իրականացվել:

Միևնույն ժամանակ, 2022թ. առաջ են եկել նոր մարտահրավերներ, որոնք կարող են բարդ իրավիճակ ստեղծել ապագայում: Մասնավորապես, փոխարժեքի զգալի արժևորումը բացասաբար է ազդում տնտեսության մրցունակության վրա՝ հանգեցնելով ոչ միայն արտահանման նվազման, այլ նաև տեղական շուկայում ներմուծված ապրանքների գնային գրավչության մեծացման: Այսինքն՝ այս պայմաններում տուժում են ոչ միայն արտահանողները, այլև տեղական շուկայում ներմուծման հետ մրցակցող տնտեսավարողները: Այս իրավիճակի երկարատև շարունակության դեպքում էական վնաս կհասցվի ՀՀ տնտեսության արտահանելի հատվածին, իսկ բարձր աճ ապահովող գործոնների (մարդկանց և կապիտալի ներհոսք) չեզոքացման դեպքում ի հայտ կգան տնտեսական ճգնաժամի առաջացման և տնտեսական ներուժի անկման վտանգներ:

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում տեղի չի ունեցել, ինչը խոսում է վարչարարության և ստվերի կրճատման դանդաղ տեմպերի մասին: 2022թ. հարկեր/ՀՆԱ-ի վրա եղել են ինչպես բացասաբար ազդող (մաքսատուրքեր, եկամտային հարկ, տնտեսության կառուցվածք), այնպես էլ դրականորեն ազդող (շահութահարկ, արտահանման տուրք) գործոններ: Դրանք հիմնականում միմյանց չեզոքացրել են, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում չի արձանագրվել, որը նաև պայմանավորված է եղել հարկային վարչարարության բարելավման և ստվերային տնտեսության կրճատման ոչ բավարար տեմպով:

Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը էապես նվազել է՝ մեծացնելով «հարկաբյուջետային տարածքը», սակայն անորոշությունը և ռիսկերը պահպանվում են: Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2022թ. նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 13.6 տոկոսային կետով, ինչը լրացուցիչ «տարածք» է տալիս կառավարությանը հաջորդ տարիներին առավել խոշոր ծախսեր իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացման ռիսկերը պահպանվում են, որոնց նյութականացման պարագայում էական բացասական ազդեցություններ կլինեն ինչպես տնտեսական աճի, այնպես էլ պարտքի մակարդակի վրա:

Կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակում է մնալ պետական բյուջեի կատարման առանցքային խնդիրներից: Կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը 2022թ. թեև փոքր-ինչ մեղմվել է, սակայն արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի (որոնք հիմնականում ենթակառուցվածքային ծրագրեր են) կատարողականը վատթարացել է:

Այսպես, ընդհանուր ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 94.9%՝ նախորդ տարվա 92.5%-ի համեմատ բարելավվելով 2.4 տոկոսային կետով, մինչդեռ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը վատացել է՝ ճշտված ծրագրի նկատմամբ կազմելով 80.5% (2021թ. այդ ցուցանիշը կազմել էր 88.1%):

Սա նշանակում է, որ կապիտալ ծրագրերի, հատկապես՝ արտաքին աջակցությամբ իրականացվող, կառավարման և իրականացման արդյունավետության բարձրացման խնդիրը շարունակում է մնալ արդիական:Ծրագրային բյուջետավորումը դեռևս չի գործում պատշաճ կերպով:

Ծրագրային բյուջետավորումը ենթադրում է, որ յուրաքանչյուր ծրագրի գծով պետք է հաստատվեն հստակ չափելի արդյունքային ցուցանիշներ (օրինակ՝ քանի կիլոմետր ճանապարհ է կառուցվելու կամ վերանորոգվելու, կամ քանի հեկտար տարածք է ապահովվելու ոռոգմամբ), որոնց կատարողականը կարտացոլի ծրագրի կատարման չափը:

Մինչդեռ, ներկայումս բյուջեի հաշվետվությունում ներկայացվում է միայն ծրագրերի գծով իրականացված փաստացի ծախսերի համեմատությունը պլանավորվածի հետ՝ առանց համեմատելու գրանցված արդյունքները պլանավորված արդյունքների հետ: Հետևաբար, ստացվում է, որ բյուջեի ծրագրային ներկայացումը պարզապես ծախսերի այլ դասակարգում է, որը ծախսերի նպատակայնության մասին ամբողջական տեղեկատվություն չի տալիս»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու