ՀՀ Սյունիքի մարզպետարանում Գորիսի և Սեստրորեցկի միջև կնքվել է համաձայնագիր` ի նշան նոր համագործակցության մեկնարկի և կայուն զարգացման, տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։
«Համաձայնագիրը ստորագրել են Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը և Սեստրորեցկ քաղաքի վարչակազմի ղեկավար Անդրեյ Իվանովը։
Համաձայնագրում մասնավորապես շեշտվում են կրթական, մշակութային, սպորտի, զբոսաշրջության ոլորտներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։