Լրահոս 24/7
16.06.2023

Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենսդրական ​​երաշխիքները

Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենսդրական ​​երաշխիքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 16-ին, Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին, հանդես է եկել ելույթով և անդրադարձել բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու հարցում ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմներին:

Աննա Վարդապետյանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենսդրական ​​երաշխիքները, բիզնեսի և ներդրումների ոլորտներում ընթացակարգային պահանջները պարզեցնելուն և բարեփոխումներ իրականացնելուն ուղղված աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու համար կարևոր է նաև գործնականում արդյունավետորեն կիրառել դրանց պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ քրեական օրենսդրության պաշտպանության միջոցները։ «Հենց այս հարցում կարևոր դերակատարում ունեն Դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները: Հայաստանի դատախազությունն իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունների շրջանակներում երաշխավորում է հանրային և մասնավոր շահերի պաշտպանությունը ոտնձգություններից, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի դրսևորումներից՝ դրանով իսկ նպաստելով օրինական, ազատ ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ձևավորմանն ու Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Անդրադառնալով հասարակության տնտեսական շահերը ոտնահարող հանցագործությունների հետևանքով պետությանն ու համայնքներին պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ Դատախազության աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է օրենսդրական այն փոփոխությունները, որոնց արդյունքում Հայաստանի դատախազությանը, բացի պետական ​​շահերի պաշտպանության հայց հարուցելուց, կրկին վերապահվել է համայնքային շահի պաշտպանության լիազորությունը։

Ելույթի ավարտին Աննա Վարդապետյանն ընդգծել է բարեխիղճ ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը և վստահեցրել, որ այդ խնդրի լուծումն առաջնահերթություն է ինչպես պետական ​​կառավարման մարմինների, այնպես էլ Դատախազության համար:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու