Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը։
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Երասխում քաղաքացիական բնակչությանը խոցած կրակոցների կապակցությամբ ևվերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տարբեր վայրերում տեղի ունեցած զինված միջադեպերով․
«Կոչ ենք անում զսպվածություն և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասով միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի բնակչության», – ասվում է հայտարարության մեջ։