Վավերագրական ֆիլմի վրա աշխատող Netflix-ի նկարահանող թիմը վագրային շնաձկների կողմից հարձակման է ենթարկվել Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիներից հյուսիս։
Այս մասին գրում է riafan.ru կայքը՝ հղում անելով The New York Post-ին։
Խումբը նկարհանում էր ալբատրոսի առաջին թռիչքի կադրերը «Մեր մոլորակը II» վավերագրական ֆիլմի համար, երբ հսկայական վագրային շնաձկները դուրս են թռել ջրից և անցքեր են արել փչովի նավակների վրա։
Ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, որ դա նույն օրվա ընթացքում երկրորդ գիշատիչի հարձակումն էր։ Նա նաև տարօրինակ է համարել ծովային կենդանիների պահվածքը, իբր նրանք բնական սննդի պակաս ունեն, ինչը ստիպում է մարդկանց որսալ։
Նավակները գտնվել են ցամաքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Նկարահանող խմբին հաջողվել է բարեհաջող հասնել ափ։