Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Tiv1-ը ձեզ է ներկայացնում բացառիկ կադրեր՝ դատարանի բակից։

















